«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Անառակ որդիների վերադարձը

Անառակ որդիների վերադարձը
05.12.2025 | 10:51

«Գրեթերթ»-ն իմ աչքի առաջ է ծնվել ու հասակ առել։

Ես տեսել եմ, թե ինչպես են նրա էջերում հայտնվում նորահայտ անուններ` Արփի Ոսկանյան, Արքեմնիկ Նիկողոսյան, Արմեն Ավանեսյան, Հասմիկ Հակոբյան, Արամ Պաչյան, Նարինե Վարդանյան, Կարեն Անտաշյան ու շատ շատեր, որոնք ամրապնդվեցին ու թրծվեցին հենց այդ թերթում․ մի բարի օր էլ լիարժեք գրողի կարգավիճակով հայտնվելով համայն Հայոց գրական ուղեծրում։

Նրանց կայացման գործում անուրանալի դեր էր խաղում «Գրեթերթ»-ի հիմնադիրն, տաղանդավոր գրողն ու անխոնջ խմբագիրը` Գուրգեն Խանջյանը։

Ես առանց վարանելու Գուրգեն Խանջյանին կհամարեի նոր երիտասրդական գրական համայնքի հոգատար ծնողն ու ստնտուն։

Սակայն արի ու տես, որ երիտասարդ գրողներից շատերը գերազանցեցին իրենց իսկ ծննդաբերողին, ավաղ, ոչ տաղանդով, այլ ընդամենը քաղաքականության ճղճիմ խաղերով, ակամայից հայտնվելով Ազգային ժողովում կամ էլ մշակույթային ոլորտի որոշիչ պաշտոններում։

Այսօր նրանցից շատերը Գիտության և կրթության նախարարության մշակույթին աջակցող հանձնաժողովների անդամներ են։

Նրանք էլ հանդիսացան նորօրյա բրուտոսները` թիկունքից մահացու հարված հասցնելով իրենց կրթած, սնուցած, աճեցրած և գրական ուղեգիր հատկացրած թերթին, որի անունն էր «ԳՐԵԹԵՐԹ»։

Եվ այստեղ ո՞վ է մեղավորը։

Իհարկե ոչ ՔՊ-ին հարող երիտասարդ գրողների գրական կլիկը։

Մեղավորը նրանց գրական հայրն է` Գուրգեն Խանջյանը, ով հանդգնել էր հրապարակավ քննադատել ՔՊ֊ի ազգակործան քաղաքականությունը, գաղափարական պաշտպանության տակ առնելով հայ Առաքելական եկեղեցին և հանիրավի բանտարկության մեջ գտնվող սրբազաններին (հղումը՝ https://www.facebook.com/reel/718035190634307

Արդյոք դրանից դաս կառնի՞ մեծավաստակ գրողը` Գուրգեն Խանջյանը...

Կարծում եմ՝ դժվար թե։

Փոխարենը կյանքի պղտոր հորձանքից լուրջ դաս են առել նրա անառակ զավակները, որոնք անամոթաբար լքեցին իրենց ուսուցչին և գրական հորը։

Նրանց մեծամասնության ձայների քվեով էլ որոշվեց «Գրեթերթ»-ի ճակատագիրը։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ